fbpx

Agile մարքեթինգ

Agile մարքեթինգը մոտեցում է մարքեթինգին, որը հիմնված է ՏՏ ոլորտում կիրառվող Agile մոտեցումների վրա։ Agile մարքեթինգի նպատակն է արագության, կանխատեսելիության, թափանցիկության, ինչպես նաև մարքեթինգի ֆունկցիայի փոփոխությանը հարմարվողականության մեծացումը։ Agile մարքեթոլոգները պահպանում են մի շարք սկզբունքներ և պնդումներ, որոնք բացահայտում են, թե ինչ է նշանակում լինել Agile մարքեթոլոգ։

10 սկզբունքները

  • Մեր ամենամեծ առաջնահերթությունը՝ վաղ և շարունակական մարքեթինգի ներդրման միջոցով խնդիրների լուծմամբ և արժեքի ստեղծմամբ հաճախորդին բավարարելն է։
  • Մենք ողջունում և ծրագրում ենք փոփոխությունները։ Մենք հավատում ենք, որ մեր՝ փոփոխություններին արագ արձագանքելու ընդունակությունը հանդիսանում է մրցակցային առավելության աղբյուր:
  • Մենք պարբերաբար ներդնում ենք մարքեթինգային պլաններ՝ մի քանի շաբաթից մինչև երկու ամսվա միջակայքում՝ նախընտրելով առավել կարճ ժամանակային միջակայքը։
  • Հաջող մարքեթինգը պահանջում է բիզնեսի, վաճառքների և զարգացման բաժինների(անհատների) հետ նեղ համագործակցություն:
  • Մոտիվացված անհատները ստեղծում են հիանալի մարքեթինգային ծրագրեր։ Տվե՛ք նրանց միջավայր և աջակցություն, որի կարիքը նրանք ունեն և վստահե՛ք նրանց աշխատանքի կատարումը:
  • Ստեղծել-հաշվարկել-սովորել ցիկլում սովորելն առաջընթացի հիմնական չափորոշիչն է:
  • Կայուն մարքեթինգը պահանջում է պահպանել մշտական տեմպը և աշխատանքի ծավալը:
  • Մի՛ վախեցեք ձախողումից․ պարզապես երկրորդ անգամ մի՛ ձախողվեք նույն կերպ:
  • Մարքեթինգի հիմունքները և լավ դիզայնը մշտապես ուշադրության կենտրոնում պահելը մեծացնում է agility-ն:
  • Պարզությունը առաջնահերթ է։

6 արժեքները

  • Փոփոխություններին արձագանքելը առավել է, քան պլանին հետևելը:
  • Պարբերական փոքր ցիկլերը առավել են, քան մեծ արշավները:
  • Փորձարկումը և տվյալները առավել են, քան կարծիքները և պայմանավորվածությունները:
  • Բազում փոքրիկ փորձարկումները առավել են մի քանի մեծ ներդրումներից:
  • Մարդիկ և փոխազդեցությունները առավել են ընդհանուր ստանդարտներից:
  • Համագործակցությունն առավել է  բարրիկադներից և հիերարխիայից: