Այստեղ՝ Bressly-ում, մենք որոշեցինք օգտագործել COVID-19 համաշխարհային իրավիճակը, փորձարկելու համար մեր կազմակերպությունում հեռավար աշխատանքը, և այժմ մենք ուզում ենք տրամադրել 4 կարևոր պատճառ, թե ինչու է հեռավար աշխատանքը կարևոր բիզնեսի համար:
1. Հեռավար աշխատանքը ավելացնում է արդյունավետությունը
Բազմաթիվ ուսումնասիրություններից և բլոգի գրառումներից հետո, մենք եկանք այն եզրահանգման, որ հեռավար աշխատակիցները շատ ավելի արդյունավետ են, քան օֆիսային աշխատակիցները: Շատ դժվար է մատնանշել, բայց մենք սուր զգացողություն ունենք , որ դա առաջին հերթին պատասխանատվություն է: Շատ ավելի հեշտ է ազդեցություն ունենալ աշխատակցի վրա, երբ չկա գրասենյակային միջավայր, որը կշեղի հիմնական նպատակից: Բացի այդ, մենք կարծում ենք, որ տնային փափուկ համազգեստով աշխատելն ավելի հարմարավետ է, իսկ հարմարավետությունը՝ արդյունավետության հիմնական գրավականն է:
2. Այն օգնում է գումար խնայել բիզնեսի այլ կարիքների համար
Ապահովագրական ընկերություն Aethna-ն գրասենյակի տարածքի համար չի ծախսում 2.7 միլիոն դոլլար, որի արդյունքում տարեկան խնայում է 78 միլիոն դոլլար: Միայն հեռավար աշխատողների ծախսերի կրճատումը արդեն մեծ օգուտ է: Այսպիսով, բիզնեսը հնարավորություն է ստանում գումար խնայել տարածքի վարձակալության և այլ մատակարարման ծախսերի վրա:
3. Հեռավար աշխատողներն ավելի առողջ են
Բազմաթիվ ուսւոմնասիրություններ և հետազոտություններ ցույց են տալիս, որ գրասենյակային պայմաններում աշխատելու որոշ գործոններ բացասական ազդեցություն են ունենում մտավոր և ֆիզիկական ինքնազգացողության վրա, որոնք հնարավոր է մեղմել և նվազեցնել հեռահար աշխատանքի միջոցով: Նաև կնվազի տարատեսակ վիրուսներով վարակվելու ռիսկը(ներառյալ COVID-19):
4. Կա տաղանդների մեծ ընտրություն
Բիզնեսը սահմանափակումներ չունի, թե ով կարող է վարձատրվել՝ ելնելով վայրից և ժամանակային գոտուց: Հեռավար աշխատողները փոփոխում են այդ ամենը,երբ ամբողջությամբ տրվում են աշխատանքին: Այսպիսով, Հեռավար աշխատանքի ոճը շատ լավ ընտրություն է բիզնեսի համար, չնայած այն պահանջում է ճիշտ կոորդինացում և թիմի կողմից նվիրվածություն: