10 խորհուրդ՝ UPWORK-ի վաճառքի առաջարկ գրելու համար. Հիմնված է իրական փորձի վրա

dolphin

Եթե դուք երբևէ օգտվել եք Upwork ծրագրից կամ այժմ զբաղվում եք freelance-ով Upwork-ի միջոցով, ապա դուք անպայման պետք է իմանաք, որ Upwork-ի ամենակարևոր մասերից է՝ վաճառքի առաջարկներ գրելը: Սակայն, մեզանից շատերը հաճախ բախվել են այն խնդրն, երբ ծախսել ենք մեր ժամանակն ու գումարը հազարավոր առաջարկներ ուղարկելու վրա, բայց որևէ արդյունք չենք ստացել: Այժմ ձեզ կներկայացնենք մի քանի օգտակար խորհուրդ, թե ինչպես գրել գրավիչ վաճառքի առաջարկներ, որոնք կգրավեն հաճախորդներին:

1. Ճիշտ պատասխանեք սովորական հարցերին

Սա Upwork-ի նրբություններից մեկն է: Հաճախորդների ինտերֆեյսում հատուկ հարցերի պատասխանները ավելի մեծ դեր են խաղում, քան օժանդակ հարցերը: Այսպիսով , եթե դուք պատրաստել եք օժանդակ նամակ, բայց միևնույն ժամանակ պատասխանել հետևյալ կերպ՝ «Ես արդեն Ձեր հարցին պատասխանել եմ օժանդակ նամակում», հաճախորդը կտեսնի այն նախքան Ձեր նամակը , ինչն էլ բացասական ազդեցություն կունենա Ձեր մասին կարծիք ձևավորելուն:

2. Ցուցադրեք թվային տվյալներ՝ Ձեր մասնագիտական մակարդակը ցույց տալու համար

Մինչ դուք խոսում եք Ձեր կատարած աշխատանքների և աշխատանքը կատարելու մոտիվացիայի մասին, հաճախորդները շատ հաճախ պետք է տեսնեն ռեալ և հաշվետու տվյալներով լի Ձեր պորտֆոլիոն: Այսպիսով լավագույն տարբերակը այն թվային տեսքով ներկայացնելն է՝ «450+ ստեղծված WordPress կայքեր», «աշխատանքի 100% հաջողության մակարդակ», «18 երջանիկ հաճախորդ» և այլն:

3. Ցուցադրեք մասնագիտացման Ձեր ոլորտները

Եթե աշխատում եք մասնագետի հետ, ով ունի խորացված, ֆունդամնետալ գիտելիքներ, դա օգնում է ավելի կարճ ժամանակահատվածում բարելավել գործը: Յուրաքանչյուր հաճախորդ գիտակցում է դա, և փնտրում հենց այդպիսի մասնագետի: Upwork-ը հոգ է տանում այս խնդրի մասին, և առաջարկում է հանրային պրոֆիլների 2 տեսակ՝ ընդհանուր և մասնագիտացված: Պարզապես հարկավոր է ստեղծել երկու պրոֆիլ և ընտրել, թե առաջարկ ներկայացնելիս որն է ցուցադրվելու հաճախորդին:

4. Խոսեք ամենակարևորի մասին

Լավագույն տարբերակներից մեկն է՝ խոսել համառոտ, բայց էֆեկտիվ։ Ներկայացրեք 5 կարևորագույն պատճառ, թե ինչու հաճախորդը պետք է ընտրի ձեզ: Upwork-ի առաջարկները հիմնված են վերջինիս ներկայացվաց ձևաչափի վրա: Հարկավոր է գրել միայն կարևոր հատկանիշները՝ հաշվի առնելով հաճախորդի հետաքրքրությունները:

5. Ցույց տվեք Ձեր հույզերը

Մենք բոլորս մարդիկ ենք և մեր մտքերը հիմնականում հիմնված են պահի հույզերի վրա: Այսինքն պետք չէ կենտրոնանալ միայն հաճախորդի նախասիրությունների վրա , այլ նաև պետք է դիպչել նրա սրտին: Հաճախորդը պետք է վստահի Ձեզ անմիջապես Ձեր առաջին խոսքից հետո, որը ստանալու համար պետք է առաջնորդվել նշված սկզբունքով:

6. Առաջարկված թեման Ձեր մասին չէ, այլ այն աշխատանքի, որի համար դուք ներկայացվում եք:

Չպետք է մոռանալ, որ հաճախորդը պետք է ստանա իր ներկայացրած խնդրի պատասխանը: Եթե դուք չափից շատ խոսեք Ձեր և Ձեր հաջողությունների մասին, շատ դեպքերում հաճախորդը կարժեզրկի Ձեր առաջարկը: Հաճախորդը արժևորում է այն լուծումը, որը դուք ի վիճակի եք ապահովել: Ուստի հիշեք, որ պետք է վերանայել առաջարկները և նախապես գտնել լուծումներ: Եկենք ամփոփենք փոստը,և ստեղծենք յուրաքանչյուր հաջողված առաջարկի ցուցակ: Ձևավորված և ճիշտ պատասխաններ տվեք սովորական հարցերին: Կենտրոնացեք թվային տվյալների վրա, և մի՛ ներկայացրեք Ձեր պորտֆոլիոն առանց «կախարդական» թվերի: Ստեղծեք մասնագիտացված պրոֆիլներ: Կենտրոնացեք կարևորի վրա: Փորձեք խոսել միայն կարևոր թեմաների մասին և բացառեք ոչ կարևոր թեմաները: Ցույց տվեք Ձեր զգացմունքները աշխատանքի վերաբերյալ: Բացառեք գրելը Ձեր անձի մասին, գրեք միայն լուծման մասին:

 


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով